Ատոպիկ մաշկաբորբ
Ատոպիկ մաշկաբորբը մաշկի քրոնիկ, բորբոքային հիվանդություն է, որը հիմնականում սկսվում է վաղ մանկական հասակում և կարող է շարունակվել կամ կրկնվել նաև մեծ տարիքում: Հիվանդության հիմքում ընկած են գենետիկ նախատրամադրվածությունը, ալերգիկ հիվանդությունները (բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռինիտ, սննդային ալերգիաներ) և տարատեսակ բնույթի մաշկային հիվանդություններ: Ատոպիկ դերմատիտի հիմնական նշաններն են ՝ Քորը Մաշկի չորությունը Կարմրությունը Բնորոշ տեղակայումը ( այտեր, գլխի մազածածկ հատված, պարանոց, անութափոսեր, արմնկային և ծնկային փոսեր)։ Ինչպես ախտորոշել ատոպիկ մաշկաբորբը Ատոպիկ դերմատիտ ախտորոշելու համար չկա ոչ մի հետազոտութուն: Հարկավոր է հիվանդին մանրամասն զննել և իմանալ հիվանդության պատմությունը: