Գունափոփոխ որքին
Գունափոփոխ որքինը հաճախ հանդիպող սնկային ինֆեկցիա է, որի ժամանակ մարմնի վրա, մասնավորապես` պարանոցին, կրծքավանդակին, որովայնին, մեջքին և անութափոսերում առաջանում են թեփոտվող բծեր։ Հիվանդությունը կարող է տևել ամիսներ, նույնիսկ տարիներ։ Սովորաբար արտահայտված գանգատներ չեն լինում, երբեմն հիվանդները նշում են թեթև քոր։ Գունափոփոխ որքինը վարակիչ է և նույնիսկ առողջանալուց հետո կարող է կրկնվել։ Հատկանշական է այն, որ արևի ճառագայթումից կարող է դիտվել առողջացում և մարմնի վրա առաջանալ գունազրկված բծեր։ Նպաստող պայմաններն են`
• Գերքրտնարտադրությունը
• Մարզասրահ, լողավազաններ և սաունա հաճախելը
• Շաքարային դիաբետը
• Իմունոդեֆիցիտային վիճակները
Ախտորոշումը սովորաբար իրենից դժվարություն չի ներկայացնում։ Կասկածելի դեպքերում մաշկից վերցվում է քերուկ`սնկերի միկրոսկոպիկ հետազոտման համար։վ