Դեմոդեկոզ
Դեմոդեկոզը հաճախ հանդիպող մաշկային հիվանդություն է, որն առաջացնում են դեմոդեքս պայմանական ախտածին տզերը (դեմոդեքս ֆոլիկուլորում, դեմոդեքս բրեվիս): Դեմոդեկոզի նշաններն են՝
•մաշկի կարմրություն
•թեփոտում
•թարախաբշտիկներ
•քոր
•մազաթափություն
Դեմոդեկոզը վիզուալ շատ նման է ռոզացեային և առաջացնում է պապուլաներ, թարախաբշտիկներ, կարմրություն, այտուց և թեփոտում։ Հիմնականում ախտահարվում են դեմքը, կոպերը, բերանի շրջակա հատվածը։ Փոխանցումը տեղի է ունենում դեմքի, մազերի, ունքերի և իհարկե, բարձերի և սպիտակեղենի հետ կոնտակտի միջոցով։ Շատերի մոտ կարող է լինել դեմոդեքս տիզը, սակայն չառաջացնել ոչ մի խնդիր։ Կան որոշակի պայմաններ, որոնց ժամանակ դրանք ակտիվանում են և առաջացնում դեմոդեկոզ։ Նախատրամադրող գործոններն են`
•Իմունոդեֆիցիտ
•Մարսողական համակարգի խանգարումներ
•Ալկոհոլի չարաշահում
•Ցածրորակ կոսմետիկա
Դեմոդեկոզը բուժելի է։ Եթե նկատում եք տվյալ սիմպտոմներից գոնե մեկը, դիմեք ձեր մաշկաբանին` ճիշտ բուժում ստանալու համար։