Խալեր
Խալեր ունեն գրեթե բոլորը: Խալերն իրենցից ներկայացնում են մելանոցիտների կուտակումներ մաշկում, կարող են լինել բծերի, հանգուցիկների տեսքով: Լինում են բարորակ և չարորակ (մելանոմա): Հիմնականում առաջանում են երիտասարդ տարիքում։ Գնալով դրանց քանակը կարող է ավելանալ, իսկ տարիքի հետ սովորաբար խալերի քանակը քչանում է կամ գույնը բացվում: Քիչ հավանական է, որ եզակի խալի առկայությունը հետագայում չարորակացման ռիսկ հանդիսանա մարդու համար, այլ է, երբ մարմնի վրա առկա են բազմաթիվ խալեր և բաց տեղամասերում՝ այսպիսով հասանելի լինելով արևային ճառագայթների համար: Բարորակ և չարորակ խալերի տարբերակման չափանիշների մասին խոսել ենք նախորդ փոստերից մեկում: Խալերի բազմաթիվ տեսակներ կան, փորձենք համառոտ թվարկել դրանցից ամենահաճախ հանդիպողները՝ •պիգմենտային խալեր •էպիդերմալ խալեր •ինտրադերմալ խալեր •ֆիբրոէպիթելիալ խալեր •դիսպլաստիկ խալեր •պապիլոմատոզ (գորտնուկաձև) խալեր •կապույտ խալ •Հալոի խալ Ըստ չափսի դրանք լինում են՝ •փոքր- մինչև 1մմ •միջին-մինչև 10մմ •մեծ -10մմ-ից ավել •հսկայական-մարմնի ամբողջ մակերեսը ծածկող: Խալերի չարորականացման նշաններ կարող են հանդիսանալ՝ •գույնի և չափսի փոփոխությունը •խալի կոնսիստենցիայի փոփոխությունը •կարմրությունը •քորի առկայություն •խոցոտումը •մազերի թափվելը •արյունահոսությունը •լիմֆատիկ հանգույցների մեծացումը Խալերի հետազոտումով և բուժմամբ զբաղվում են մաշկաբանը և օնկոլոգը: Եթե նկատում եք Ձեզ մոտ կասկածելի նորագոյացություններ, դիմեք որակավորված մասնագետի: