Հեմանգիոմա
Հեմանգիոմաները կամ անոթային խալերը իրենցից ներկայանում են բարորակ գոյացություն, կազմված արյունատար անոթներից։ Կարող են առաջանալ գրեթե ամենուր, բայց ամենից հաճախ լինում են դեմքին, գլխամաշկին, կրծքավանդակին և մեջքին։ Հեմանգիոմաները կարող են ի հայտ գալ ծնվելուց հետո և ինքնաբերաբար , առանց որևէ բուժման անհետանալ։ Առաջացման պատճառն անհայտ է։ Սովորաբար դրանք վտանգավոր չեն, բայց երբեմն կարող են արյունահոսել կամ խոցոտվել։ Հեմանգիոմաները երեխաների մոտ ամենահաճախ հանդիպող գոյացուցություններից մեկն են։ Աղջիկներն ավելի հաճախ են ունենում։ Բուժումը ներառում է դեղորայքի օգտագործում, լազերային թերապիա, էլեկտրոկոագուլյացիա և կրիոթերապիա։