Հերպես
Հերպեսը ամենատարածված վիրուսային հիվանդություններից մեկն է ամբողջ աշխարհում: Որոշ հետազոտությունների համաձայն, բնակչության 90% վարակված է հերպես վիրուսով: Կա հերպես վիրուսի մոտավորապես 100 տեսակ, որոնցից միայն 8-է հանդիպում մարդու մոտ: Ամենատարածված ձևերն են:
• հասարակ հերպես (herpes simplex) • սեռական հերպես
• գոտևորող հերպես (herpes zoster)
Հերպեսի սիմպտոմներն են`
• բշտիկներ
• խոցեր
• այրոց
• ցավ
• բՀերպեսն ամենատարածված վիրուսային հիվանդություններից մեկն է ամբողջ աշխարհում: Որոշ հետազոտությունների համաձայն, բնակչության 90% վարակված է հերպես վիրուսով: Կա հերպես վիրուսի մոտավորապես 100 տեսակ, որոնցից միայն 8-է հանդիպում մարդու մոտ: Ամենատարածված ձևերն են:
• հասարակ հերպես (herpes simplex) • սեռական հերպես
• գոտևորող հերպես (herpes zoster)
Հերպեսի սիմպտոմներն են`
• բշտիկներ
• խոցեր
• այրոց
• ցավ
• բարձր ջերմաստիճան
• մեծացած ավշային հանգույցներ
Հասարակ հերպեսը կարող է առաջանալ շուրթերին, քթին, աչքերին, բերանի խոռոչում: Սեռական հերպեսի ժամանակ առաջանում են բշտիկներ սեռական օրգանների հատվածում, որոնք հետո բացվում են` առաջացնելով փոքր, ցավոտ խոցեր և սեռական ակտի ժամանակ ուժեղ ցավ։
Ինչպես է հերպեսը փոխանցվում❓
Մաշկը մաշկին կոնտակտով, համբույրի ժամանակ, սեռական ճանապարհով, ծննդաբերության ժամանակ:
ԻՆչպես կանխարգելել այն❓
•Հեռավորություն պահել մարդկանցից, ովքեր ունեն հերպեսի նշաններ
•Խուսափել մաշկը մաշկին հպումից, համբույրներից և անպաշտպան սեռական հարաբերություններից
•Ստանալ հակավիրուսային բուժում
Ցավոք, չկա բուժում, որը կօգնի վերջնականապես վերացնել հերպեսը: Բայց հակավիրուսային պրեպարատները մեծ հաջողությամբ օգնում են թեթևացնել կամ կանխարգելել հերպեսի սիմպտոմները