Քսանտելազմա
Քսանտելազմաները բարորակ նորագոյացություններ են, կազմված խոլեստերինից, որոնք հիմնականում առաջանում են դեմքին, հատկապես վերին կոպերի շրջանում: Դրանք կարող են միաձուլվել և առաջացնել քսանտոմաներ: Քսանտելազմաներն իրենցից վտանգ չեն ներկայացնում և ցավոտ չեն: Առաջացմանը նպաստող պատճառներից են նյութափոխանակության խանգարումները, շաքարային դիաբետը, ճարպակալումը, վահանագեղձի խնդիրները: Քսանտելազմաները լինում են թե կանանց, թե տղամարդկանց մոտ, սակայն ավելի հաճախ դրանք հանդիպում են միջին տարիքի կանանց մոտ: Քսանտելազմաների հեռացման ամենատարածված էֆեկտիվ և մեթոդը դա Co2 լազերն է: Քսանտելազմաները կարող են կրկնվել հեռացումից հետ, ուստի հարկավոր է նաև ճիշտ ախտորոշել պատճառը և կարգավորել արյան մեջ լիպիդների քանակը: Եթե ունեք քսանտելազմներ, դիմեք մաշկաբանին: