Atopic dermatitis

Ատոպիկ մաշկաբորբը մաշկի քրոնիկ, բորբոքային հիվանդություն է, որը հիմնականում սկսվում է վաղ մանկական հասակում և կարող է շարունակվել կամ կրկնվել նաև մեծ տարիքում: Հիվանդության հիմքում ընկած են գենետիկ նախատրամադրվածությունը, ալերգիկ հիվանդությունները (բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռինիտ, սննդային ալերգիաներ) և տարատեսակ բնույթի մաշկային հիվանդություններ: Ատոպիկ դերմատիտի հիմնական նշաններն են ՝ ▪️Քորը ▪️Մաշկի չորությունը ▪️Կարմրությունը ▪️Բնորոշ տեղակայումը ( այտեր, գլխի մազածածկ հատված, պարանոց, անութափոսեր, արմնկային և ծնկային փոսեր)։ Ինչպես ախտորոշել ատոպիկ մաշկաբորբը ❓🔍 Ատոպիկ դերմատիտ ախտորոշելու համար չկա ոչ մի հետազոտութուն: Հարկավոր է հիվանդին մանրամասն զննել և իմանալ հիվանդության պատմությունը:

  • 2
  • 2
  • 1
  • 2
  • 3
  • +9