Դեմք
Ակնեի բուժում
Ակնեն քրոնիկ մաշկային վիճակ է, որի ժամանակ ախտահարվում են ճարպագեղձերը և մազերի ֆոլիկուլները խցանվում են ճարպով, որին էլ հաճախ միանում է բակտերիալ ինֆեկցիա: Սովորաբար առաջանում է դեմքին, ճակատին, կրծքավանդակի, մեջքի, ուսերի վրա: Ակնե կարող են ունենալ բոլոր տարիքային խմբերը, բայց ամենից հաճախ այն լինում է դեռահասների մոտ: Որոնք են ակնեի առաջացման պատճառները❓
• ճարպի գերարտադրություն
• դեմոդեքս տիզ
• հորմոնալ խանգարում
• ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ
• սթրես
• ցածրորակ կոսմետիկա
• կլիմայի փոփոխություն
• այլ պատճառներ
Ակնեի նշաններն են ու ախտանիշները կարող են տարբեր լինել` կախված ծանրության աստիճանից`
• սպիտակ կոմեդոններ
• սև կոմեդոններ
• թարախաբշտիկներ
• հանգույցներ
• կիստաներ
Մեծ, ծանր աստիճանի ակնեն հաճախ կարող է ավարտվել սպիների առաջացումով:
Ակնեի բուժումը ներառում է պրեպարատներ, որոնք ընկճում են ճարպի արտադրությունը, նվազեցնում բորբոքվածությունը: Բայց բուժումն այքան էլ հեշտ չէ և հաճախ կարող է ժամանակատար և կրկնվող լինել:
Մի զբաղվեք ինքնաբուժմամբ: Եթե ունեք ակնե, դիմեք մաշկաբանի: