Մաշկ
Դերմատոսկոպիա
Դերմատոսկոպիան հետազոտություն է, որի միջոցով կատարվում է մաշկի ախտահարումների զննում: Հանդիսանալով ժամանակակից մաշկաբանի առօրյա գործունեության անփոխարինելի գործիք, այն օգնում է տարբերակել բարորակ խալերը մելանոմայից: Գոյություն ունեն տարբեր տեսակի և երանգի գոյացություններ’ շագանակագույն, սև, կարմիր, կապույտ, մոխրագույն, սպիտակ և այլն: Բժիշկը պետք է ուշադրություն դարձնի գոյացությունների հետևյալ բնութագրություններին
• Ասիմետրիա/ սիմետրիա
• Եզրեր
• Գույն, միասեռություն
• Տրամագիծ
• Անոթային պատկեր
• Խոցոտում
Կան որոշակի սպեցիֆիկ դերմատոսկոպիկ պատկերներ, որոնք կարող են նախազգուշացնող լինել մաշկի հետևյալ ախտհաարումների ախտորոշման մեջ՝
• մելանոցիտային (բարորակ) խալեր
• լենտիգո
• ատիպիկ խալեր
• կապույտ խալեր
• սեբորեային կերատոզ
• հեմանգիոմաներ
• բազալ բջջային քաղցկեղ
• մելանոմա
❗️Եթե ձեր մաշկին նկատել եք կասկածելի ախտահարումներ, դիմեք մաշկաբանի: