Մազեր
Թեփի բուժում
Թեփը տարածված մաշկային խնդիր է, որն ախտահարում է գլխամաշկը։
Թեփը մաշկի մեռուկացված և շերտազատված մասնիկներն են։ Թեփի առաջացման հստակ պատճառն անհայտ է, սակայն մեծ դեր ունեն ժառանգականությունը, օրգանիզմում նյութափոխանակային, էնդոկրին տեղաշարժերը և արտաքին միջավայրի ազդեցությունը։ Ահա և հիմնական գործոնները, որոնք նպաստում են դրա առաջացմանը`
• մաշկային վիճակներ և հիվանդություններ (սեբորեա, փսորիազ) • մաշկի մակերևույթի վրա Malassezia furfur սնկի քանակի ավելացում
• հորմոնալ տեղաշարժեր
• նյութափոխանակության խանգարումներ
• հիպովիտամինոզ
• սթրես
Գլխամաշկի թեփոտումը հաճախ կարող է ուղեկցվել քորով և մաշկի գրգռվածությամբ։
Թեփ կարող են ունենալ գրեթե բոլոր տարիքային խմբերը։
Իսկ ինչպես պայքարել թեփի դեմ ❓
• սնվել ճիշտ, օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ
• հետևել անձնական հիգիենայի կանոններին
• օգտագործել շամպուններ, լոսյոններ, որոնք օգնում են ազատվել թեփից ❗Տվյալ փոստը ունի միայն տեղեկատվական բնույթ և չի փոխարինում բժիշկի կողմից նշանակված բուժումը։
Թվարկած նշաններից որևէ մեկի առկայության դեպքում հարկավոր է դիմել մաշկաբանի` որակավորված բուժում ստանալու համար։