• en
  • Մեր մասին

    Ռշտուն Բաբայանը մաշկավեներաբան է և հանդիսանում է Derma®-ի հիմնադիրը: Ծնվել է Երևանում, ավարտել Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկավեներաբանության ամբիոնը: Բացի, գործնական առօրյաից Երևանում, բժիշկ Բաբայանն մասնակցել է կոնֆերանսների և անցել որակավորման բարձրացման դասընթացներ Ռուսաստանում, Իտալիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում: Հանդիսանում է մաշկաբանության ամերիկյան ակադեմիայի (AAD), մաշկային վիրաբուժության ամերիկյան միության (ASDS), բժշկական ուռուցքաբանության եվրոպական միության (ESMO) և կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության (ASCO) անդամ: Ներկայումս աշխատում է որպես մաշկավեներաբան բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում և Premier Clinic-ում: Մասնագիտական ոլորտը ներառում է մաշկային հիվանդությունների բուժում, մազաթափության բուժում, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժում, մաշկի նորագոյացությունների հեռացում, Co2 լազերային հղկում, պլազմոթերապիա, ֆիլլերներով շտկումներ, բոտուլինոթերապիա և այլ էսթետիկ միջամտություններ:

    derma

    Վկայականներ