Մաշկ
Պապիլոմաների հեռացում
Պապիլոմաները բարորակ էպիթելիալ գոյացություններ են, որոնց առաջացման պատճառը ՄՊՎ-ն է (Մարդու պապիլոմա վիրուս): Սովորաբար առաջանում են մաշկի մակերևույթին, բայց կարող են զարգանալ նաև ներքին օրգաններում, օրինակ աղիներ, շնչուղիներ: Ավելի հաճախ պապիլոմաներն առաջանում են դեմքին, պարանոցին, ուսերին, մեջքին, որովայնին: Երբեմն դրանք կարող են միաձուլվել` առաջացնելով ծաղկակաղամբի նմանվող վեգետացիաներ: ՄՊՎ-ի որոշ տեսակներ հարուցում են գորտնուկներ և կոնդիլոմաներ (սեռական գորտնուկներ), որոնք կարող են ցավոտ լինել և պացիենտներին դիսկոմֆորտ առաջացնել: Գոյություն ունեն նաև պապիլոմավիրուսի տեսակներ, որոնք քաղցկեղածին են:
Պապիլոմաներն իրենցով վտանգավոր չեն, բայց վարակիչ են և կարող են տարածվել:
Պապիլոմաների բուժման մեթոդներն են`
• հեռացում հեղուկ ազոտի միջոցով
• վիրահատական հեռացում
• լազերային հեռացում
• դեղորայքային բուժում
Եթե նկատում եք ձեր մաշկին որևէ կասկածելի գոյացություն, դիմեք մաշկաբանին: