Դեմք
Ռոզացեայի բուժում
Ռոզացեան տարածված մաշկային խնդիր է, որի ժամանակ դեմքի վրա լինում են կարմրություն, պապուլաներ, թարախաբշտիկներ և լայնացած մազանոթներ։ Հաճախ այն շփոթում են ակնեյի հետ։ Աշխարհում մարդկանց մոտավորապես 10% տառապում է ռոզացեայից։ Հիվանդության պատճառն անհայտ է, սակայն գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք նպաստում են դրա զարգացմանը`
1. 30-ից բարձր տարիք
2. Իգական սեռ
3. Դեմոդեկս տիզ
4. Ալկոհոլ
5. Ծխելը
6. Արևի ազդեցություն
7. Ընտանեկան անամնեզ
8. Որոշ դեղորայք
9. Այլ պատճառներ
Որոշ ժամանակահատվածում հիվանդի վիճակը կարող է ավելի սրվել, մաշկը հաստանալ և ճարպագեղձերը մեծանալ` առաջացնելով մի վիճակ, որը կոչվում է ռինոֆիմա։ Շատ կարևոր է վաղ ախտորոշել և սկսել բուժումը` բարդություններից խուսափելու համար։ Եթե նկատում եք տվյալ նշաններից որևէ մեկը, դիմեք ձեր մաշկաբանին։