Մազեր
Օջախային մազաթափության բուժում
Օջախային մազաթափությունն աուտոիմուն խանգարում է, որի ժամանակ դիտվում է մազերի կորուստ մարմնի որոշ հատվածներում։ Շատ մարդկանց մոտ այն սկսվում է մանկական հասակում։ Ընտանեկան անամնեզը մեծ դեր ունի օջախային ալոպեցիայի զարգացման մեջ։ Այն համարվում է աուտոիմուն վիճակ , ուստի իմունային համակարգը սխալմամբ փորձում է գրոհել մազերի ֆոլիկուլները։ Հիմնականում ախտահարվում է գլխամաշկը, բայց երբեմն դեմքի մազածածկույթը նույնպես կարող է ընդգրկվել պրոցեսի մեջ։ Կանանց և տղամարդկանց մոտ հանդիպման հավանականությունը հավասար է։ Բուժումը երկարատև է և քանի որ օջախային մազաթափությունը քրոնիկ վիճակ է, ապա կարող է կրկնվել, հատկապես, երբ կան նպաստող գործոններ ( վահանաձև գեղձի խնդիրներ, սթրես և այլն)։ Եթե ունեք նման խնդիր, դիմեք մաշկաբանի։