Ալկոհոլ և մաշկ
Չնայած օրգանիզմի վրա վնասակար ազդեցությանը, շատ մարդիկ օգտագործում են ալկոհոլ: Այն կարող է բացասաբար անդրադառնալ նաև մաշկի վրա:
Ալկոհոլի չարաշահումը կարող է նպաստել՝
•մաշկի էլաստիկության նվազման, կնճիռների առաջացման
•մաշկի կարմրության
•չորության
•ծակոտիների լայնացման
•այտուցին
•մաշկի բորբոքման
Քանի որ ալկոհոլը դուրս է բերում հեղուկը մեր օրգանիզմից, այն կարող է առաջացնել ջրազրկում և մաշկը ստանում է ոչ առողջ տեսք:
Որոշ մարդիկ կարող են նույնիսկ ունենալ ալերգիա ալկոհոլից:
Ի՞նչ տեսակի խմիչքներն են ամենաբացասական ազդեցությունը թողնում մաշկի վրա:
Սկսենք ցուցակի “ամենավատ” խմիչքներից:
🥃 “Ամենավատ” խմիչքների ցանկում են վիսկին, կոնյակը, ռոմը՝ իրենց մեջ առկա է ալկոհոլի բավականին բարձր տոկոս և բազմաթիվ քիմիական նյութեր, ներկանյութեր:
🍷 Հաջորդը կարմիր գինին է՝ չնայած իր մեջ պարունակող հակաօքսիդանտներին, այն չֆիլտրված խմիչք է և համարվում է բավականին վնասակար մաշկի համար, եթե օգտագործվում է չափից ավելի շատ:
🍸 Կոկտելները նույնպես ցուցակից դուրս չեն: Դրանք բավավականին մեծ քանակով շաքար են պարունակում և կարող են նպաստել տարբեր մաշկային խնդիրների սրացմանը, հատկապես ակնեի:
🥂 Սպիտակ գինի: Զարմանալի է, բայց տվյալ տեսակի գինու օգտագործումը նույնպես ոչ դրական է անդրադառնում մեր մաշկի վրա: Այն նույնպես պարունակում է մեծ քանակությամբ շաքար:
🍺 Գարեջուր: համեմատած մյուս խմիչքների, այն ավելի քիչ է վնասում մեր մաշկը և դրանում, ինչպես և գինու մեջ, պարունակվում են հակաօքսիդանտներ: Սակայն այդ ամենը մեզ միայն վնասում է, երբ գարեջրի օգտագործումն անցնում է նորմայի սահմանները:
🍾 Ջին, օղի, թեքիլա: Համարվում են համեմատաբար ավելի մաքուր խմիչքներ, պարունակում են քիչ հավելանյութեր և ունեն ամենաքիչ վնասակար ազդեցությունն այս ցուցակում, իհարկե, եթե օգտագործվում են չափավոր:
Եղեք առողջ և օգտագործեք ալկոհոլ նորմայի սահմաններում: