• en
  • Անոթային աստղիկներ

    Տելեանգիէկտազիաները կամ անոթային աստղիկները բավականին հաճախ հանդիպող խնդիր են։ Առավելապես առաջանում են դեմքի շրջանում (քիթ, այտեր, կզակ), բայց կարող են տեղակայվել մարմնի մնացած հատվածներում, օրինակ` ոտքերին։ 
    Տելեանգիէկտազիաների հիմքում ընկած է արյունամատակարարման խանգարումը և արյունատար անոթների պատերի էլաստիկության նվազումը, սակայն գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք նպաստում են դրանց առաջացմանը`
    • վիտամինների պակաս
    • ճարպակալում
    • հորմոնալ խանգարումներ
    • լյարդի հիվանդություններ
    • ռոզացեա
    • շաքարային դիաբետ
    • վարիկոզ
    • ժառանգական նախատրամադրվածություն
    • աուտոիմուն խանգարումներ
    • ծխելը
    • ալկոհոլի չարաշահումը
    • ծանր ֆիզիկական աշխատանքը
    • շարակցական հյուսվածքի հիվանդություններ
    • իմունոդեֆիցիտային վիճակներ
    • որոշ դեղորայքայի ընդունում • ծանր ֆիզիկական աշխատանքը
    • եղանակին կտրուկ փոփոխությունները
    • ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը
    Տելեանգիէկտազիաների բուժումը պահանջում է կոմպլեքս մոտեցում։ 
    Եթե ունեք նման խնդիր, հարկավոր է դիմել մաշկաբանի։