• en
  • Արևապաշտպանիչներ

    ☀️ Ամառը մոտենում է, ուստի ճիշտ ժամանակն է պաշտպանել մեր մաշկը արևից: Արևապաշտպանիչները դրանք քսուք, փրփուր, սփրեյ, գել կամ լոսիոն են, որոնք կլանում են արևի ճառագայթները և պաշտպանում մաշկը արևայրուքից: Մեկ այլ կարևոր հատկություն, որ արևապաշտպանիչները կանխարգելում են պիգմենտային բծերի, կնճիռների առաջացումը և կանխում են ֆոտոծերացումը: Դրանք լինում են 2 տեսակի՝ ֆիզիկական (որոնք անդրադարձնում են) և քիմիական (որոնք կլանում են ուլտրամանուշակագույն ճառագայթները): Երեխաներին խորհուրդ է տրվում օգտագործել արևապաշտպանիչներ 6 ամսեկանից սկսած: Արևապաշտպանիչների մեկ այլ առավելություններից է մաշկի քաղցկեղի կանխարգելումը: Դրանց երկարատև օգտագործումը կարող է բերել վիտամին Դ-ի անբավարարության: Որոշ մարդիկ նշում են ալերգիկ կոնտակտային մաշկաբորբ՝ պայմանավորված արևապաշտպանիչների մեջ առկա քիմիական նյութերով: Արևապաշտպանիչներն ունեն SPF գործոն, որը ցույց է տալիս ճառագայթների քանակը, որոնք հասնում են մաշկին: Հայաստանում, արևի ինտենսիվ ազդեցության պատճառով, խորհուրդ է տրվում օգտագործել առնվազն 30 SPF ամառվա եղանակին: Ամենախոցելի մաշկի տեսակները դա 1,2 և 3 են: 
    Ինչպես օգտագործել արևապաշտպանիչները ❓
    • Քսել դուրս գալուց 30 ր առաջ
    • 2 ժամը մեկ թարմացնել