Բջջային հեռախոսների ազդեցությունը մաշկի վրա
Համացանցում կարող եք գտնել տարբեր իրարարմերժ ինֆորմացիա կապված բջջային հեռախոսների և մաշկի վրա իրենց թողած բացասական ազդեցության մասին, սակայն պետք է հիշել, որ դրանք կարող են պարունակել բազմաթիվ բակտերիաներ, գետնին ընկնելու, ճարպի, փոշու, կեղտի և այլ բաների հետ շփման հետևանքով:
Իսկ մենք սովորաբար օրվա մեծ մասն անց ենք կացնում բջջային հեռախոսով: Ամեն դեմքի հպումից, տրորումից կա ինֆեկցիայի տարածման, բորբոքման, ծակոտիների ճարպով խցանման ռիսկ, որից էլ կարող է առաջանալ ակնեն կամ սրվել:
Խորհուրդ է տրվում պարբերաբար (առնվազն 1 անգամ շաբաթական) ախտահանել հեռախոսը ՝ նման հետևանքներից խուսափելու համար:
Ախտահանելու համար կարելի է օգտագործել հատուկ սփրեյներ, օրինակ ամերիկյան Lysol ընկերության հեղուկը, զգուշորեն քսելով նուրբ կտորի վրա և մաքրել դրանով հեռախոսի էկրանը և մնացած հատվածները: