• en
  • Եղնջացան

    Եղնջացանը ալերգիկ մաշկային վիճակ է, որը բնութագրվում է կարմրավուն կամ մաշկի երանգի շոշափելի տարերով, որոնք առաջանում են մաշկի վրա, բերանի խոռոչում, կոկորդում, ականջներում և այլուր: Ախտանիշներն են քորը, այրոցը: Եղնջացանը սովորաբար տևում է մի քանի ժամ, բայց երբեմն կարող է պահպանվել օրեր: Առաջացման պատճառները տարբեր են՝
    • ցուրտ, արևի ազդեցություն
    • սնունդ
    • դեղորայք
    • միջատների խայթոց
    • ներքին հիվանդություններ ( ճիճվակրություն, ստամոքս-աղիքային խնդիրներ, թիրեոիդիտ, վիրուսներ, քաղցկեղ և այլն)
    Որոշ դեպքերում, կարող է առաջանալ ավելի սուր վիճակ’ Քվինկեի անգիոնևրոտիկ այտուց, որը շատ վտանգավոր է և պետք է անհապաղ բուժել:
    Եղնջացանի ախտորոշումը սովորաբար պարզ է և հիմնված է կլինիկական պատկերի վրա: Բուժումը ներառում է խուսափում ալերգենից, պատճառի վերացում և հակահիստամինային դեղորայքի օգտագործում:
    Բուժումը կատարվում է մաշկաբանի և ալերգոլոգի կողմից: