էկզեմա
Էկզեման քրոնիկ, կրկնվող ընթացքով մաշկային հիվանդություն է, որը բնութագրվում է պոլիֆորմ ցանավորմամբ՝ կարմրավուն օջախների, բշտիկների, հանգուցիկների, կեղևների առաջացմամբ: Իր տեսակով լինում է իսկական էկզեմա, մասնագիտական էկզեմա, սեբորեային էկզեմա, միկրոբային էկզեմա, սնկային էկզեմա, դիսհիտրոտիկ էկզեմա, տիլոտիկ էկզեմա, վարիկոզ էկզեմա և մանկական էկզեմա: Առաջացման պատճառները տարբեր են և կախված են էկզեմայի տարատեսակից: Հիմքում ընկած են գենետիկ գործոններ, արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցությունը, ներքին խնդիրներ՝ ստամոքս–աղիքային համակարգի և նեյրոէնդոկրին խանգարումներ, բակտերիալ և սնկային ախտահարումներ և այլն: Էկզեմայի ախտանշաններից են՝•Քոր•Մաշկի չորություն•Բշտիկների առաջացում, որոնցից դուրս է գալիս հեղուկ•Ճաքեր, կեղևներ•Ձերմության բարձրացումԷկզեմայի բուժումը պետք է լինի համակցված և կախված է տեսակից: Նախ պետք է վերացնել ազդող գործոնը, կարգավորել ներքին խնդիրները: Դեղորայքային բուժման համար կիրառվում են արտաքին օգտագործման հորմոններ, հակաբակտերիալ, հակասնկային , հակաալերգիկ, հանգստացող պրեպարատներ, վիտամինոթերապիա և այլն: Կարևոր է սննդակարգի կարգավորումը՝ բացառել կծու, թթու, քաղցր, աղի սնունդ, ֆասթ ֆուդ, ապխտած կերակուրներ, ալկոհոլ: Եթե ունեք նշված գանգատներից որևէ մեկը, դիմեք մաշկաբանի: