Թերմալ հանքային ջրի առավելությունները մաշկաբանությունում
Դեռևս հնագույն ժամանակներից, մարդկությանը հայտնի էին թերմալ հանքային ջրի առավելությունները: Այն կիրառվում էր որոշ մաշկային հիվանդություններ բուժելու համար, ինչպիսիք են՝ փսորիազը, էկզեման, ատոպիկ մաշկաբորբը, այրվածքները և այլն: Մեր օրերում, երբ բժշկութունը գնալով անընդհատ զարգանում է, կան բուժման բազմաթիվ մեթոդներ տարբեր մաշկային խնդիրների համար՝ տեղային հորմոններ, ֆոտոթերապիա, իմունոսուպրեսանտներ, համակարգային դեղորայք և այլն: Ինչ վերաբերում է թերմալ հանքային ջրին, այն օգնում է նվազեցնել բորբոքվածությունը, կարգավորել մաշկի շերտազատումը, ունի խոնավեցնող հատկություն այն պացիենտների մոտ, ովքեր տառապում են փսորիազից կամ այլ մաշկային հիվանդությունից, որի ժամանակ լինում է մաշքի չորություն և թեփոտում: Աշխարհում գոյություն ունեն շատ սպա կենտրոններ և սանատորիաներ, որոնք մասնագիտացած են տվյալ ոլորտում, օրինակ Ֆրանսիայում, Չեխիայում, Հունգարիայում, Շվեյցարիայում , ԱՄՆ-ում, Իտալիայում, Ռուսաստանում և նույնիսկ Հայաստանում: Որոշ գյուղեր և քաղաքներ, օրինակ Հանքավանը և Ջերմուկը, ունեն հանքային ավազաններ, որտեղ մարդիկ, ովքեր ունեն քրոնիկ մաշկային խնդիներ, կարող են հաճախել և ստանալ բուժում: