• en
  • Լայմի հիվանդություն

    Լայմի հիվանդությունը, հայտնի որպես Լայմի բորելիոզ, վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է բորելիա բակտերիաներով, տարածվում Ixodes տզերով: Հիվանդությունը տարածված է ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում: Ամեն տարի ԱՄՆ-ում շուրջ 300,000 մարդ վարակվում է դրանով: Հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է գարնան և ամռան ամիսներին: Բնութագրվում է մաշկի մեծացող, անցավ, չքորվող կարմրությամբ, որը կոչվում է էրիթեմա միգրանս, հիմնականում խայթոցից 1-2 շաբաթ անց: Մարդկանց մոտ 70-80% ունենում են կարմրությունը: Այլ ախտանիշներից են հոգնածությունը, բարձր ջերմությունը, գլխացավը: Կարմրությունը գնալով մեծանում է չափսերով և կարող է հասնել 5-70 սմ տրամաչափի: Լայմի հիվանդությունը չբուժելու դեպքում կարող է ախտահարել տարբեր օրգաններ և լուրջ հետևանքներ թողնել՝ հոդերի քրոնիք բորբոքում, նյարդաբանական խանգարումներ, դեմքի պարալիզ, սրտի ռիթմի խանգարումներ և այլն: Ախտորոշումը հիմնված է կլինիկական նշանների, անամնեզում հնարավոր խայթի վրա: Երբեմն, ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է լինում ստուգել արյան մեջ հակամարմինները: Ինչպես կանխարգելել հիվանդությունը: ?Զգույշ եղեք, երբ գտվնում եք անտառներում, ծածկեք մարմնի բաց հատվածները: Վարակի տարածումը հնարավոր է մինիմալի հասցնել՝ հագուստը շփելով պերմետրինի 0,5 % լուծույթով: Մի փորձեք ինքնուրույն հեռացնել տիզը: Եթե նկատում եք նշված սիմպտոմներից որևիցե մեկը, շտապ դիմեք մաշկաբանի: