Կելոիդ սպիեր
Կելոիդ սպիերն իրենցից ներկայացնում են շարակցական հյուսվածքի գերաճներ, որոնք առաջանում են վնասված մաշկի հատվածներում։ Կարող են հայտնվել գրեթե ամենուր, բայց առավել հաճախ տեղակայվում են կրծքավանդակի, մեջքի, ուսագոտու հատվածում, դեմքին։
Առաջացման պատճառն անհայտ է։ Կան որոշակի գործոններ, որոնք նպաստում են կելոիդների առաջացմանը`
• ժառանգական նախատրամադրվածություն
• վերքերի բորբոքում
• հորմոնալ տեղաշարժեր
• վնասվածքներ
• իմունիտետի ընկճում
Կելոիդները բարորակ ծագում ունեն, բայց երբեմն կարող են պացիենտներին քոր, ցավ, անհանգստություն պատճառել։
Գոյություն ունեն բուժման տարբեր մեթոդներ, որոնք կարող են տարբեր աստիճանի էֆֆեկտիվություն ունենալ, կախված դեպքից`
• դեղորայքային բուժում
• հորմոնալ բուժում
• կրիոթերապիա
• լազերային հեռացում
• վիրահատական հեռացում
Կելոիդները հակում ունեն կրկնվելու և կարող են բուժումից հետո կրկին ձևավորվել, ուստի կարևոր է դրանց ճիշտ և գրագետ բուժումը` բացասական հետևանքներից խուսափելու համար։