• en
  • Կյանքին վտանգ սպառնացող մաշկային հիվանդություններ

    Կյանքին վտանգ սպառնացող մաշկային հիվանդություններ (ժամանակին չբուժելու դեպքում):
    Ինչպես տեղյակ եք, մաշկային հիվանդությունները բազմաթիվ են և բազմազան: Դժվար է պատկերացնել, որ դրանց մեջ կարող են լինել նաև կյանքի համար վտանգ ներկայացնող և մահացու հիվանդություններ: 
    Բացի օրինակ ակնեից, սեբորեային մաշկաբորբից, էկզեմայից, փսորիազից, դեմոդեկոզից, ռոզացեայից, հերպեսից, եղնջացանից, մաշկի տարատեսակ բակտերիալ և սնկային ախտահարումներից գոյություն ունեն նաև այդպիսի խնդիրներ:
    Ներկայացնենք կյանքի համար ամենավտանգավոր մաշկային հիվանդությունները՝
    •Հասարակ բշտախտ
    •Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշ
    •Տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ
    •Նեկրոտիզացնող ֆասցիտ
    •Գանգրենոզ էկտիմա
    •Տոքսիկ շոկի համախտանիշ
    •Ստաֆիլոկոկային այրվածքանման համախտանիշ

    Տվյալ հիվանդություններից գրեթե բոլորը պահանջում են շտապ հոսպիտալացում և բուժում միայն հիվանդանոցային պայմաններում: