Կոշտուկներ
Կոշտուկներն առաջանում են մաշկի այն հատվածներում, որտեղ կա սերտ շփում կամ ճնշում։ Իրենցից ներկայացնում են էպիթելիումի մահացած, եղջերացած բջիջներ։ Հաճախ դրանք լինում են ոտքերին՝ անհարմար, սեղմող կոշիկներ կրելու հետևանքով և ձեռքերին՝ մարզվելու, ֆիզիկական աշխատանքի արդյունքում։ Կոշտուկները լինում են չոր և թաց (երբ առկա է հեղուկով լցված բուշտ)։ Կոշտուկները կարող են ցավոտ լինել
Ինչպես կանխարգելել կոշտուկների առաջացումը։
•Նախ և առաջ պետք է կրել ոտքերին համապատասխան, հարմարավետ կոշիկներ
•մարզվելուց կամ աշխատանք կատարելուց (սղոց, կացին և այլն) կրել ձեռնոցներ։
Կոշտուկները կարող են անցնել ինքնուրույն։ Բայց երբեմն դրանցից ազատվելը մեծ ջանք և խնամք է պահանջում։
Բուժման համար օգտագործում են մաշկը շերտազատող պրեպարատներ, մեխանիկական հեռացնում դրանք։