• en
  • Հոֆֆմանի ֆոլիկուլիտ

    Ֆոլիկուլիտ և աբսցեդիվացնող, քայքայող պերիֆոլիկուլիտ կամ Հոֆմանի ֆոլիկուլիտ հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որն ախտահարում է գլխամաշկը և ավարտվում մազաթափությամբ: Պատճառն անհայտ է: Առավել հաճախ հանդիպում է աֆրոամերիկյան ժողովրդի մոտ, միջին տարիքում: Շատ քիչ հետազոտություններ կան այս հիվանդության մասին, սակայն համարվում է, որ հիմնական պատճառը կերատինիզացիայի խանգարումն է մազապարկերի հետագա խցանմամբ, որին միանում է բակտերիալ ինֆեկցիան, հարուցված Staphylococcus aureus-ով and epidermidis-ով: Ֆոլիկուլիտը և աբսցեդիվացնող, քայքայող պերիֆոլիկուլիտը շատ դժվար է բուժել և հաճախ կարող է իրենից հետո սպիներ և մազերից զուրկ օջախներ թողնել: Բուժումը հիմնականում ներառում է հակաբիոտիկներ և ճարպագեղձերի աշխատանքն ընկճող պրեպարատներ: Երբեմն կատարվում է օջախների վիրահատական հեռացում: Ճիշտ և գրագետ թերապիայի դեպքում հնարավոր է հասնել հիվանդության երկարատև հետնահանջի: