• en
  • Հպավարակիչ մոլյուսկ

    Հպավարակիչ մոլյուսկը վիրուսային ինֆեկցիա է, որը հարուցվում է պոքսվիրուսով: Այն հիմնականում հանդիպում է երեխաների մոտ, սակայն կարող է ախտահարել ցանկացած տարիքի մարդկանց: Չնայած նրան, որ այն խիստ վարակիչ է և կարող է տարածվել ամբողջ դեմքի և մարմնի վրա, անվտանգ է: Երկրագնդի բնակչության մոտավորապես 1,8 % վարակված է եղել հպավարակիչ մոլյուսկով:  Երբեմն այն կարող է անցնել ինքնաբերաբար: Սովորաբար վարակումից մինչև սիմպտոմների առաջացումը տևում է 7 շաբաթ: Հպավարակիչ մոլյուսկը բնութագրվում է որպես մաշկի մակերևույթից բարձր, սպիտակ, վարդագույն կամ մաշկագույն պապուլաներով, որոնք կենտրոնում ունեն փոքր փոսություն: Դրանք կարող են միաձուլվել՝ առաջացնելով խմբավորումներ: Ամենահաճախը առաջանում է դեմքին, անութափոսերում, աճուկային շրջանում, որովայնին: Վարակումը տեղի է ունենում մաշկը մաշկին հպման միջոցով, վարակված առարկաների կամ սեռական հարաբերության ընթացքում: Բուժումը կատարվում է քերելու, հեղուկ ազոտի, լազերային հեռացման կամ տեղային դեղորայքի միջոցով: