Մազերի ճերմակում: Պատճառները:
Ճերմակ մազերը սովորաբար ասոցացվում են ծերության հետ: Սակայն միշտ չէ, որ դա այդպես է: Երբեմն, սպիտակ մազեր կարելի է տեսնել նաև երիտասարդ, անգամ մանկական հասակում: Մազերի, ինչպես և մաշկի գույնը պայմանավորված է մելանին արտադրող բջիջներով՝ մելանոցիտներով: Դրանց ակտիվության նվազումն էլ հենց բերում է ճերմակ մազերի առաջացմանը: Պատճառները բազմաթիվ են՝
•Ծերություն
•Ժառանգական նախատրամադրվածություն
•Վիտամինների պակաս
•Էնդոկրին խանգարումներ
•Որոշ հիվանդություններ՝ վիտիլիգո, օջախային մազաթափություն
•Սթրես
•Ծխախոտի չարաշահում
•Որոշ դեղորայք ( քլորոկվին, տոկոֆերոլ)
Մի քանի փաստ ճերմակ մազերի մասին՝
•Սև մազերը ավելի վաղ են սպիտակում
•Առաջինը ճերմակում են գլխի, հետո մնացած հատվածների մազերը (մորուք, հոնքեր, կրծքավանդակ)
•Սպիտակ մազերը ավելի արագ են աճում
Հնարավոր է արդյոք վերականգնել մազերի գույնը ❓
Երբ պատճառը գենետիկան է, ծերությունը կամ սթրեսը, իհարկե ոչ մի կերպ դա չի հաջողվի: Երբ մազերը ճերմակել են օրինակ վիտամինների պակասից կամ դեղորայքից, սովորաբար վերականգնվում են: Եթե ձեզ մոտ ի հայտ են եկել սպիտակ մազեր, ճիշտ կլինի դիմել մաշկաբանի կամ տրիխոլոգի՝ պարզելու առաջացման պատճառը: