• en
  • Մաշկի ծերացման նշանները

    Մաշկի ծերացումը բնականոն պրոցես է , որը ցավոք անդարձելի է։ Տարիքի հետ մեր օրգանիզմում նվազում է կոլագենի սինթեզը։

    Մաշկի ծերացման նշաններն են՝

    •կնճիռների առաջացում
    •էլաստիկության նվազում
    •մաշկի չորություն 
    •տարիքային բծեր
    •մազաթափություն

    Մենք չենք կարող կանգնեցնել մեր օրգանիզմում տեղի ունեցող բնական պրոցեսները, սակայն կարող ենք փոփոխել ապրելակերպը և նվազեցնել արտաքին միջավայրի ազդեցությունը, որոնք նույնպես ունեն մեծ դեր մաշկի ծերացման գործընթացի մեջ։

    Հետևեք այս խորհուրդներին՝

    •կիրառել արևապաշտպան ամեն օր
    •հրաժարվել ծխախոտից
    •սահմանափակել ալկոհոլը
    •սնվել առողջ
    •խմել շատ ջուր
    •զբաղվել սպորտով
    •կիրառել խոնավացնող ամեն օր
    •լվացվել օրը 2 անգամ և ամեն քրտնելուց հետո