• en
  • Մաշկի հետ կապված ամենահաճախ տրվող հարցերը։

    Մաշկի հետ կապված ամենահաճախ տրվող հարցերը։ Ի՞նչ միջոցներ պետք է օգտագործել մաշկի ամենօրյա խնամքի համար։Պատասխան՝-Ձեր մաշկի տեսակին համապատասխան գել, օճառ, խոնավեցնող քսուք, արևապաշտպանԻ՞նչ անել, երբ մաշկը վնասվել է արևայրուքից:Պատասխան՝•Ընդունել սառը ցնցուղ•Տեղադրել սառը թրջոցներ•Քսել պանտենոլ •Եթե կա ցավ, օգտագործել որևէ ցավազրկողԻնչքա՞ն ժամանակում է հնարավոր բուժել ակնեն։Պատասխան՝Անհատական է։ Դա կախված է ակնեի ծանրության աստիճանից, օրգանիզմի ինդիվիդուալ առանձնահատկություններից։ Մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս, նույնիսկ տարի։Սնունդը կարո՞ղ է հանդիսանալ ակնեի սրացման պատճառ։Պատասխան՝-Այո: Քաղցրավենիքը, կաթնամթերքը, ճարպոտ, կծու, թթու սնունդը կարող են վնասակար ազդեցություն թողնել, եթե ունեք ակնե։Եղունգների սունկը ինչքա՞ն ժամանակում է բուժվում։Պատասխան՝-3-6 ամիսՓսորիազն ունի՞ վերջնական բուժում։Պատասխան՝-Փսորիազը քրոնիկ, կրկնվող ընթացքով մաշկային հիվանդություն է։ Դեռևս գոյություն չունի փսորիազի վերջնական բուժում , սակայն հնարավոր է ունենալ երկարատև ախտադադար, վերահսկել հիվանդությունը։ Որո՞նք են մազաթափության պատճառները։Պատասխան՝-Մազաթափության պատճառներն են՝•ժառանգականություն •սթրես •հորմոնալ շեղումներ •հղիություն •վիտամինների պակաս •որոշ ներքին, աուտոիմուն հիվանդություններ •սեռավարակներ՝սիֆիլիս •մաշկային խնդիրներ՝ սեբորեային մաշկաբորբ, փսորիազ, գլխամաշկի սնկախտ, դիսկոիդ կարմիր գայլախտ, սկլերոդերմիա, Բրոկի պսևդոպելադա և այլն •որոշ դեղորայք •քիմիոթերապիա •տարիք•մաշկի խնամքի միջոցներ, ներկեր, շամպուններ։Ինչու՞ է առաջանում թեփ և ինչպես պայքարել դրա դեմ։Պատասխան՝Թեփը սեբորեային մաշկաբորբի թեթև դրսևրումն է։ Պատճառներն են՝ ճարպագեղձերի գերֆունկցիան, գրգռված, չոր մաշկը, Malassezia խմբի սնկերը, սթրեսը, նյութափոխանակության խանգարումը, մեծ դեռ ունի նաև ժառանգական գորղոնը։ Սեբորեան կարելի է բուժել դրա համար նախատեսված հատուկ շամպուններով և լոսյոններով, սննդակարգի կարգավորմամբ։Դեմոդեկոզը կարո՞ղ է կրկնվել։Պատասխան՝Այո։ Կարող եք կրկին վարակվել կամ տզերը կարող են ակտիվանալ իմունիտետի անկման հետևանքով։Ինչպես պայքարել կնճիռների դեմ:Պատասխան՝•Պարբերաբար օգտագործել խոնավեցնող քսուքներ•Հրաժարվել ծխախոտից•Խուսափել արևային ճառագայթների տակ երկար մնալուց և կիրառել արևապաշտպան•Օգտագործել հիալուրոնաթթու, վիտամին C պարունակող քսուքներ•Օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ •Նորմալ քնել •Նվազագույնի հասցնել դեմքի միմիկական շարժումները: