• en
  • Միլիումներ

    Միլիումներն իրենցից ներկայացնում են մանր ճարպային գոյացություններ, որոնք սովորաբար առաջանում են աչքերի շուրջ, այտերին, կոպերի, ճակատի, քթի հատվածում: Գոյանում են ճարպագեղձերի գերֆունկցիայի հետևանքով: 
    Կարող են հանդիպել թե կանանց, թե տղամարդկանց մոտ:

    Առաջացման պատճառ կարող են հանդիսանալ գենետիկան, հորմոնալ տատանումները, արևային ճառագայթների ազդեցությունը, նյութափոխանակության, ստամոքս-աղիքային խանգարումները, տրավմաներ, ճարպոտ, քաղցր, կծու սնունդը, անորակ կոսմետիկան և այլն:

    Միլիումները չեն անհետանում ինքնուրույն: Կան դրանց հեռացման տարբեր եղանակներ: Ամենաէֆեկտիվներից են լազերային հեռացումը և էլեկտրոկոագուլյացիան: