• en
  • Միջատների խայթոցներ

    Եթե բնության սիրահար եք, անկախ նրանից, թե որտեղ եք, լինի դա ջրում, սարերում կամ ձեր տան բակում, կարող եք հանդիպել տարատեսակ միջատների՝ մեղուներ, ճանճեր, մոծակներ, սարդեր, կարիճներ և այլն: Որոշ միջատների խայթոցներ վտանգ չեն ներկայացնում, բայց երբեմն դրանք կարող են լուրջ հետևանքներ թողնել:
    Խայթոցները կարող են ունենալ տարբեր նշաններ և սիմպտոմներ՝
    •քոր
    •ցավ
    •կարմրութուն
    •այտուց
    •ջերմություն
    •եկրորդային ինֆեկցիա
    •ալերգիա
    Ախտանշանները կարող են առաջանալ անմիջապես, բայց երբեմն կարող են ի հայտ գալ մի քանի օր անց:
    Որոնք են միջատների խայթոցի դեմ առաջին օգնության գործողությունները ❓
    •եթե հնարավոր է, փորձեք հանել խայթը
    մաշկը լվացեք օճառով և ջրով
    •սառույց դրեք
    •խմեք հակահիստամինային պրեպարատներ, եթե առկա է քոր
    Որոշ դեպքերում կարող է կարիք լինել շտապ հոսպիտալացման: