• en
  • Ոչ մաշկային հիվանդություններ, որոնք արտահայտվում են մաշկի վրա:

    Մաշկային հիվանդությունները բազմաթիվ են և երբեմն, բավականին դժվար է լինում դրանք տարբերակել և ախտորոշել: Սակայն գոյություն ունեն նաև ներքին հիվանդություններ, որոնք կարող են արտահայտվել մեր մաշկի վրա, սակայն մաշկային խնդիր չեն:Այդպիսի ավելի հաճախ հանդիպող հիվանդություններից են՝ԴերմատոմիոզիտըՀիվանդության ժամանակ ախտահարվում են մկանները և մաշկըԱրտահայտվում է կարմրա-վարդագույն, մանուշակագույն էրիթեմատոզ, քորով ուղեկցվող ցանավորմամբ ձեռքերի, մատների ֆալանգների, ծնկների, արմունկների հատվածում, կոպերի այտուցով, մկանային թուլությամբ, մկանացավերով, ջերմությունով:Սև ականտոզՈչ հաճախ հանդիպող հիվանդություն, որն արտահայտվում է մաշկի, հատկապես ծալքերի՝ պարանոցի, անութափոսերի, աճուկային հատվածի հիպերպիգմենտացիայով: Առաջացման պատճառ կարող են հանդիսանալ որոշ ներքին խնդիրներ՝ շաքարային դիաբետ, ձվարանների պոլիկիստոզ, ստամոքսի քաղցկեղ և այլն:Լեզեր-Տրելի համախտանիշըՀիվանդության ժամանակ մարմնի տարբեր հատվածներին առաջանում են բազմաթիվ սեբորեային կերատոմաներ, պիգմենտային բծեր: հաճախ այն համակվում է ստամոքս-աղիքային տրակտի ադենոկարցինոմայի հետ:Լիպոիդային նեկրոբիոզըՀիվանդությունը կարող է հանդիպել շաքարային դիաբետի ժամանակ և արտահայտվում է կարմրա–շագանակագույն հանգուցիկներով, որոնք կարող են վերածվել մաշկի մակերևույթից բարձր,դեղնավուն ,ատրոֆիկ ցանավորումների: Իրենցից ներկայացնում են լիպոիդների կուտակումներ: Հիմքում ընկած են օրգանիզմի մետաբոլիկ խանգարումները:ՍկլերեդեմանՍկլերեդեմայի ժամանակ մաշկի վրա, հատկապես՝ պարանոցին, ուսերին և մեջքին, առաջանում են մուգ գույնի կոշտացումներ: Առաջացման պատճառն անհայտ է: Ենթադրվում է, որ այն կարող է հանդիսանալ շաքարային դիաբետի հազվադեպ մաշկային դրսևորում:Ադիսոնի հիվանդությունըՄարերիկամների կեղևի անբարարության կամ Ադիսոնի հիվանդության ժամանակ դիտվում են հետևյալ ախտանիշները՝Մարմնի թուլությունՔաշի կորուստՕրթոստատիկ հիպոտենզիաՄաշկի հիպերպիգմենտացիաԿուշինգի համախտանիշըԿուշինգի սինդրոմը ախտանիշների համակցումն է, որոնք առաջանում են օրգանիզմում կորտիզոլի բարձր մակարդակի պատճառով:Հիվանդության դրսևուրումներն են մարմնի կենտրոնական ճարպակալումը,բարակ վերջույթները, բազմաթիվ ստրիաները, լուսնաձև դեմքը, մաշկի գերզգայունությունը:Գանգրենոզ պիոդերմիանՄաշկի քրոնիկ, գանգրենիզացնող հիվանդություն, անհայտ էթիոլոգիայի, որի հիմքում ընկած են որոշ ներքին հիվանդություններ, օրինակ լիմֆոմա, ռևմատոիդ արթրիտ, հաստ աղիքի քրոնիկ, բորբոքային հիվանդություններ: Արհայատումները կախված են հիվանդության տեսակից, կարող է լինել խոցեր, բշտեր, թարախաբշտիկների առաջացում, որոնք շատ երկար չեն լավանում:Մաշկային պորֆիրիանՀիմքում ընկած է լյարդային ուռոպորֆիրինոգեն–դեկարբոքսիլազայի անբավարարությունը:Արտահայտվում է մաշկի գերզգայունությամբ լույսի նկատմամբ, էրիթեմայի, բշտերի, էրոզիաների, խոցերի, հիպեր և հիպոպիգմենտացիաների առաջացմամբ:Հանգուցավոր էրիթեմանՀիվանդության ժամանակ մաշկի վրա առաջանում են կարմիր, կամրա-մանուշակագույն, շոշափվող, ցավոտ հանգույցներ:Պատճառն անհայտ է: Նպաստող գործոն կարող են հանդիսանալ ստրեպտոկոկային վարակը, սարկոիդոզը, աղիքների բորբոքային հիվանդությունները:Էրուպտիվ քսանտոմաներըԱռաջանում են արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակի բարձրացման հետևանքով և դրսևորվում են որպես դեղին, ամուր հանգուցիկներ, հանգույցներ մարմնի տարբեր հատվածներում, հատկապես կրծքավանդակին, մեջքին, արմունկներին, ազդրերին: Հիվանդության մեկ այլ դրսևորում են քսանտելազմաները, որոնք հաճախ կարող են առաջանալ կոպերի, դեմքի հատվածում: