Պաթոմիմիա
Պաթոմիմիան մաշկի, եղունգների և մազերի ինքնավնասումն է, որը պայմանավորված է պացիենտի հոգեկան խանգարմամբ։
Ինքնավնասումը կարող է կատարվել ինչ-որ նպատակով կամ անգիտակցաբար։
Պաթոմիմիայի կլինիկական պատկերը բազմազան է՝ քերծվածքներից, այրվածքներից մինչև մաշկի խորը խոցային նեկրոտիկ ախտահարումներ։
Երբեմն դրանք կարելի է շփոթել որևէ մաշկային հիվանդության հետ։
Պաթոմիմիան կարելի է ախտորոշել վնասումների ոչ սովորական տեսքով և ,երբ դրանք տեղակայված են միայն պացիենտին հասանելի հատվածներում՝ դեմք, ձեռքեր,կրծքավանդակ, ուսեր։
Ախտորոշումը նաև հաստատվում է այն դեպքում, երբ վերքերն ապաքինվում են այն պայմաններում, երբ բացառվում է կրկնակի ինքնավնասումը
։
Պաթոմիմիան ավելի հաճախ հանդիպում է տարբեր հոգեկան խանգարումների ժամանակ՝ շիզոֆրենիա, դիսոցիատիվ խանգարումներ և այլն։
Երբեմն ինքնավնասումը հասնում է այն աստիճանի, որ պացիենտը այլանդակում է իր մաշկը։
Նման դեպքերում է անհրաժեշտ է լինում մաշկաբանի և հոգեբույժի համատեղ բուժում։