• en
  • Ռետինոլ

    Ռետինոլը կամ վիտամին Ա-ն ճարպալույծ վիտամին է, որն անհրաժեշտ է լավ տեսողության, ոսկրերի, մազերի, նորմալ աճի, առողջ մաշկ և իմունիտետ ունենալու համար: 
    Մաշկաբանության մեջ լայնորեն կիրառվում է տարատեսակ մաշկային հիվանդությունների, օրինակ ակնեի, կերատոդերմիաների, փսորիազի, իխթիոզի, ֆոլիկուլյար կերատոզի, այրվածքների բուժման համար և ունի հակատարիքային հատկություններ: 
    Վիտամին Ա-ի առավելությունները՝
    •Կանխարգելում է մանր կնճիռների առաջացումը և նպաստում մաշկի բջիջների ճիշտ տրոհմանը, երիտասարդացմանը:
    •Խթանում է մաշկում կոլագենի սինթեզը և վերականգնողական պրոցեսները
    •Բարելավում է ճարպագեղձերի աշխատանքը և նվազեցնում ակնեի առաջացման հավանականությունը
    •Օգնում է պայքարել պիգմենտային բծերի դեմ
    •Բարձրացնում է մաշկի էլաստիկությունը և որակը:

    Ռետինոլի օգտագործումից կարող են դիտվել որոշակի կողմնակի ազդեցություններ՝
    •մաշկի չորություն, թեփոտում
    •կարմրություն
    •քոր