Վիտիլիգո
Վիտիլիգոն աուտոիմուն խանգարում է, որի ժամանակ մաշկի վրա առաջանում են պիգմենտից զուրկ օջախներ: Հիվանդությունը սկսում է միջինում 20 տարեկանում, սակայն կարող է առաջանալ ցանկացած տարիքում: Դեպիգմենտացիան առաջանում է դեմքին, պարանոցին, գլխամաշկին, վերջույթներին և մարմնի բնական անցքերի շուրջ (բերան, սեռական օրգաններ): Գոյություն ունի վիտիլիգոյի մի քանի տեսակ: Տարածուն ձևն ամենից հաճախն է հանդիպում և բնութագրվում է դեպիգմենացված բծերով մաշկի ամբողջ մակերեսին: Մյուս տեսակը դա սեգմենտարն է, որը հանդիպում է հազվադեպ և դրա ժամանակ դեպիգմենտացիոն բծեր առաջանում են փոքր հատվածներում: Աուտոիմուն հիվանդությունների ժամանակ իմունային համակարգը գրոհում է օրգանիզմի սեփական բջիջները և փաստորեն այն հարձակվում է պիգմենտ արտադրող բջիջների վրա (մելանոցիներ). Հաճախ, վիտիլիգոն համակցվում է այլ հիվանդությունների հետ, ինչպիսիք են՝փսորիազը, աուտիմուն թիրեոիդիտ, շաքարային դիաբետ, ռևմատոիդ արթրիտ և այլն:
Բուժումը ներառում է ֆոտոթերապիա, տեղային բուժում, վիտամինների կոմպլեքս, իմունոմոդուլյատորներ: