Փսորիազ
Փսորիազը քրոնիկ, աուտոիմուն մաշկային հիվանդություն է, որի ժամանակ մարմնի վրա, մասնավորապես գլխամաշկին, արմունկներին, ծնկներին, իրանին առաջանում են կարմրավուն, թեփով պատված հանգուցիկներ: Ցանավորումները կարող են միաձուլվել՝ առաջացնելով մեծ օջախներ, այսպես կոչված փսորիատիկ վահանիկներ: Նորմայում մաշկի բջիջները նորացվում են անընդհատ և սովորաբար դա տևում է մոտավորապես 3-4 շաբաթ, բայց փսորիազով հիվանդ մարդկանց մոտ այդ պրոցեսը տևում է ընդհամենը 3-7 օր, որի հետևանքով է մաշկի վրա առաջանում են կարմրավուն, թեփոտվող օջախներ: Փսորիազը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ այն հանդիպում է մինչև 35 տարեկան մարդկանց մոտ: Տղամարդիկ և կանայք հավասարապես են ունենում փսորիազ: Փսորիազի առաջացման պատճառն անհայտ է, այն իմունային համակարգի խանգարման հետևանք է, այնուամենայնիվ որոշակի գործոններ կարող են նպաստել դրա զարգացմանը՝
ժառանգականություն
սթրես
վնասվածքներ
ալկոհոլի չարաշահում
ծխելը
հորմոնալ տեղաշարժեր
որոշ դեղորայք
Փսորիազի ախտանիշներն են՝
կարմրավուն, թեփոտվող հանգուցիկներ, վահանիկներ
քորը
չոր, ճաքճքող մաշկ
եղունգների դեֆորմացիաներ
հոդերի ախտահարում
Փսորիազը չունի վերջնական բուժում. Որոշակի դեղորայք՝ տեղային և համակարգային, խիստ դիետաները օգնում են հետնահանջ ունենալ և հսկողության տակ պահել հիվանդությունը: Եթե ունեք փսորիազ, դիմեք մաշկաբանին: