Քոս

Քոսը մաշկի պարազիտար հիվանդություն է, որը հարուցում են Sarcoptes Scabiei տզերը: Կարող են ախտահարվել բոլոր տարիքային խմբերը, սակայն ավելի հաճախ այն հանդիպում է երեխաների, երիտասարդների և տարեց մարդկանց մոտ: Գործոններ, որոնք նպաստում են քոսի տարածմանը’

աղքատություն, մարդաշատ վայրեր

հասարակական հաստատություններ, բանտեր, հյուրանոցներ և այլն

իմունիտետի անկում

ցածր հիգիենա

Քոսը կարող է տարածվել մաշկը մաշկին կոնտակտից, հագուստի, սրբիչների, հիգիենայի պարագաների միջոցով, որոնք վարակված են տզերով:

Քոսի ախտանշաններն են

քոր (որն ուժեղանում է գիշերային ժամերին)

Հազվադեպ, կարող է զարգանալ քոսի ավելի վարակիչ և ծանր տեսակը, որը կոչվում է Նորվեգիական քոս: 

տարածուն ցանավորում իրանին, վերջույթներին, անութափոսերում, աճուկային հատվածում, սեռական օրգանների վրա: 

Ախտորոշումը սովորաբար դժվարություն չի ներկայացնում, բայց երբեմն միկրոսկոպիկ հետազոտություն է հարկավոր այն հաստատելու համար: 

Բուժումը ներառում է հակաքոսային դեղորայքի օգտագործում, հագուստի, սպիտակեղենի ախտահանում: