Co2 լազերային հղկում
Ի՞նչ է Co2 լազերային հղկումը:
Co2 ֆրակցիոն լազերային հղկումը նորարական միջամտություն է, որն օգնում է ազատվել մի շարք մաշկային խնդիրներից: Լազերային հղկման շնորհիվ հեռացվում է վերնամաշկի վերին շերտը, որի փոխարեն սկսվում են սինթեզվել նոր բջիջներ՝ մաշկին հաղորդելով թարմ, երիտասարդ, առաձգական տեսք: Միջամտությունը կարող է կատարվել դեմքի և մարմնի վրա:
Co2 լազերային հղկումը կարող է կատարվել հետևյալ խնդիրների դեպքում՝
Անհարթ մաշկ
Մանր կնճիռներ
Լայնացած ծակոտիներ
Հետ ակնե սպիներ
Սպիներ
Պիգմենտային բծեր
Ստրիաներ (հղիազոլեր)
Co2 լազերի առավելություններն են՝
Մինիմալ ցավ (կատարվում է տեղային անզգայացում քսուքի միջոցով)
Բարձր արդյունավետություն
Կարճ վերականգնողական շրջան ( միջինում 7 օր)
Երկարաժամկետ արդյունք
Միջամտությունից հետո հնարավոր է՝
Կարմրություն
Քոր
Այտուց
Մաշկի չորություն
Կեղևների առաջացում
Հակացուցումներն են՝
Հղիություն
Կրծքով կերակրում
Մաշկային հիվանդություններ սուր փուլում
Ալերգիկ ռեակցիաներ
Աուտոիմուն հիվանդություններ
Իմունոդեֆիցիտային վիճակներ, օրինակ՝ ՄԻԱՎ, քիմիոթերապիայի բուժում
Հեպատիտներ
Մաշկի որևէ միջամտություն և արևայրուք 2 շաբաթից պակաս վաղեմության
Էպիլեպսիա
Վահանագեղձի խնդիրներ (հարաբերական հակացուցում)
Որոշ դեղորայքի ընդունում, օրինակ՝ Իզոտրետինոին