COVID-19 Մաշկային դրսևորումներ
Երբ խոսում են COVID-19-ից, բոլորը պատկերացնում են ջերմություն, դժվարացած շնչառություն, չոր հազ, մկանային ցավեր, համի և հոտառության կորուստ: Բայց վիրուսն ունի նաև մաշկային դրսևորումներ: COVID-19-ի ամենատարածված մաշկային ախտանիշներն են՝
•բազմաթիվ կարմրավուն թմբիկներ ամբողջ մարմնով
•եղնջացան
•մազաթափություն
•աչքերի կարմրություն
•քոր եկող բշտիկներ ոտնաթաթի մատների հատվածում
•էրիթեմատո-պապուլյար (կարմրավուն, հանգուցիկային) կամ էրիթեմատո-վեզիկուլյար (կարմրավուն, բշտիկային ) ցանավորում
•ցավ բերանի խոռոչում և կոկորդում
Եթե նկատում եք կասկածելի ցանավորում ձեր մաշկի վրա, չի բացառվում, որ այն լինի COVID-19-ի ախտանշան, դիմեք մաշկաբանի և թեստավորվեք: